News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարը և դեսպանը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում բարձր են գնահատել «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով կայացած հայ-իտալական գործարար համաժողովը։ Կողմերը քննարկել են համաժողովի արդյունքում Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հետաքրքրություն ցուցաբերած գործարարների հետ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է եղել այն ոլորտներին, որտեղ կա ներդրումներ կլանելու առավել մեծ ներուժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի առաջին կեսին գործարար պատվիրակության այց կազմակերպելու հեռանկարները և այցի հետ կապված այլ մանրամասներ։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին արդյունավետ համագործակցության համար և պայմանավորվել շարունակել աշխատանքները նախանշված բոլոր ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ