News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին միացած մշակութային գործիչների ցուցակում չկա գեթ մեկը, որը համաձայնություն չի տվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե տեսանյութ է տարածվել, որում Լեւոն Քոչարյանը նստած էր արվեստի գործիչների, մասնավորապես, Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի հետ, որոնք նույնպես ստորագրողների թվում են, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Դա 2 ամիս առաջ արված տեսանյութ է։ Ի դեպ, դա հեռախոսով նկարած չէ, այլ լուրջ-լուրջ նկարած է։ Ես իմ ընկերների հետ նստած էի եւ պատահական տեսա իմ կողմից շատ հարգված Նունե Եսայանին եւ Ավո Խալաթյանին, մոտեցա, բարեւեցի, նստեցի, մի քիչ խոսեցի, չեմ հիշում՝ ինչի շուրջ ենք խոսել»։

Քոչարյանը նշեց, որ ինքը տեղյակ է եղել ստորագրություններ հավաքելու նախաձեռնությանը։

Հարցին՝ ինչո՞ւ ստորագրահավաքին չի մասնակցել նաեւ իր կինը, որը էստրադային երգչուհի է, Լեւոն Քոչարյանն ասաց. «Նա պետք է ստորագրի, որ դրանով պարզ լինի՞»։

Ինչ վերաբերում է մշակութային այն գործիչներին, որոնց անունները հայտնվել են ցուցակում, սակայն վերջիններս հայտարարում են, թե Քոչարյանին ազատ արձակելու մասին ստորագրահավաքին չեն մասնակցել՝ Լեւոն Քոչարյանն ասաց.

«Նշված ցուցակի մեջ չկա գեթ մեկը, ով համաձայնություն չի տվել։ Ես ինձ թույլ չեմ տա համապատասխան ապացույցներ ներկայացնել, որ այդ մարդկանց ավելի վատ վիճակի մեջ չդնենք։ Կրկին բոլորին շնորհակալ եմ, ովքեր միացել են այդ ստորագրությանը։ Գեթ մեկը չկար, որ իր համաձայնությունը տված չլինի։ Ստորագրություն որպես այդպիսին չի եղել։ Ոչ ոք փաստացի չի ստորագրել։ Եթե կա ինչ-որ մեկը, որը տեքստի բովանդակությանը ծանոթ չի եղել, ապա ես չգիտեմ՝ ում թերացումն է, եւ ներողություն եմ խնդրում դրա համար։ Սակայն դա գրեթե բացառում եմ։ Մի մասը կային, որ ասացին՝ չենք ստորագրել, այսինքն՝ «ստորագրել» բառախաղի վրա գնաց։ Այո, ֆիզիկապես չի ստորագրել, բայց միացել է դրան։ Կային մարդիկ, որ փորձեցին ինչ-որ տեղ մեղմել դա՝ ասելով, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Հայտարարությունը քաղաքականության մասին չէ, այլ հումանիստական քայլ էր»։

Լեւոն Քոչարյանն ասաց, որ չի մեղադրում այն գործիչներին, որոնք խուսափում են հայտարարել, թե ստորագրել են. «Հանրային մարդիկ են, քննադատությունն իրենց համար ծանր է, բեմ են բարձրանում»։

Անդրադառնալով ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի՝ ստեղծված հանձնախմբի կողմից հավաքված 60 հազար ստորագրությանը, Քոչարյանն ասաց. «Սովորական քաղաքացիների մասին է խոսքը։ Եթե ճիշտ աշխատեն, այդ 60 հազարը ավելի կշատացնեն։ Եվ Արցախում, եւ մարզերում եւ օնլայն տարբերակով հարցման արդյունք է 60 հազարը, հնարավոր է, որ այդ հարցմանը մասնակցած լինեն նաեւ արտերկրից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ