News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների առաջնորդներին ցույց են տվել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մասին եզակի արխիվ: Նրանք ներկա են գտնվել «1939 թվական. Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը» պատմափաստագրական ցուցադրությանը: Ցուցադրությունը կազմակերպվել է Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկայացված արխիվային փաստաթղթերը, կինոքրոնիկան, լուսանկարները պատմում են լայնամասշտաբ համաշխարհային կոնֆլիկտի հանգեցրած իրադարձությունների մասին, թույլ են տալիս հասկանալ ԽՍՀՄ մասնակցությամբ հակահիտլերյան լայն կոալիցիայի ստեղծման անհաջողությունների պատճառները, ինչպես նաեւ ստեղծված միջազգային իրավիճակում խորհրդային ղեկավարության գործողությունների տրամաբանությունը: Ցուցադրությունը վերաբերում է Մյունխենում 1938-ի սեպտեմբերի 29-30 ժամանակաշրջանին, որի արդյունքում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդները համաձայնագիր ստորագրեցին, որով նախատեսվում էր որպես ինքնիշխան պետություն Չեխոսլովակիայի վերացումը, մինչ 1939 թվականի ամռանը համաշխարհային քաղաքական –ճգնաժամի խորացումն ու 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակումները:

Ցուցադրության հիմնական թեման Հիտլերի «խաղաղեցման» քաղաքականությունն է, որը հանգեցրել է Եվրոպայում ուժերի հավասարակշռության փոփոխությանը ի օգուտ նացիստական Գերմանիայի, միջազգային հարաբերությունների Վերսալյան համակարգի վերջնական փլուզման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ծավալման: Մեծ ուշադրություն է հատկացվել անգլո-ֆրանկո-սովետական քաղաքական եւ ռազմական հեղաշրջումներին, որոնք անցկացվել են Մոսկվայում 1939 թվականի հունիս-օգոստոս ամիսներին:

Եզակի արխիվային փաստաթղթերը ցուցադրում են ապագա համաշխարհային կոնֆլիկտի մասնակիցներից յուրաքանչյուրի շահերը: Դրանց թվում են 1938 թվականի Մյունխենյան համաձայնագրի տեքստը, անգլո-գերմանական համաձայնագիրն ու 1938-ի ֆրանկո-գերմանական հռչակագիրը, «Սիլեզիա» օպերատիվ խմբի հրամանատար Վլադիսլավ Բորտնիկովի զեկույցը Թեշինի շրջանի գրավման հարցով հարձակողական օպերացիայի պատրաստման մասին, ԽՍՀՄ արտաքին գործերի ազգային կոմիսեր Մաքսիմ Լիտվինովի նոտան ուղղված ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպան Վերներ ֆոն դեր Շուլենբերգին սովետական կառավարության կողմից Երրորդ ռեյխի կազմում Չեխիայի ներառման ճանաչման անհնարինության մասին: Մոսկվայում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԽՍՀՄ ռազմական առաքելությունների նիստերի ձայնագրությունները, ԽՍՀՄ պաշտպանության ազգային կոմիսար Կլիմենտ Վորոշիլովի եւ ֆրանսիական ռազմական առաքելության ղեկավար Ժոզեֆ Դումենկոմի զրույցի ձայնագրությունը թույլ են տալիս հասկանալ իրավիճակը: Ցուցադրությունում հատուկ տեղ են զբաղեցնում Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակման նախապատրաստման մասին փաստաթղթեր, պատերազմին գերմանական զինված ուժերի նախապատրաստման մասին փաստաթղթեր, նյութեր սովետական հետախուզության մասին: Ցուցադրությանը ներկայացված են նաեւ չհարձակման մասին սովետա-գերմանական պայմանագիրն ու գաղտնի լրացուցիչ արձանագրությունը Գերմանիայի եւ ԽՍՀՄ շահերի ոլորտների սահմանազատման վերաբերյալ՝ 1939-ի օգոստոսի 23:

Ցուցադրությանը ներկայացված են նաեւ փաստաթղթեր, որոնք գտնվում են ՌԴ ռազմական արխիվում, սոցիալ-քաղաքական պատմության արխիվում, ՌԴ պետական արխիվում, կինոֆոտոփաստաթղթերի ռուսական պետական արխիվում, ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության արխիվում, ՌԴ նախագահի արխիվում:

Դեկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ մտադիր է ծանոթացնել ԱՊՀ երկրների իր գործընկերներին այդ արխիվային փաստաթղթերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ