News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նամակ հանձնեցին կառավարություն։

Նշենք, որ ուսուցիչներն ու ծնողները համաձայն չեն Շուշանիկ Ոսկանյանին դպրոցի տնօրեն նշանակելու որոշման հետ։ Կառավարության դիմաց նրանք լրագրողներին հայտնեցին, որ եկել են այստեղ՝ հույս ունենալով, որ հարցին կառավարությունը հստակ լուծում տա։ Նրանց խոսքով՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ երեկ կայացած հանդիպումը իրենց չբավարարեց։

Նրանք 15 հոգանոց խումբ կազմեցին և հանդիպեցին կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ։

Դուրս գալով ծնողները հայտնեցին, որ կառավարությունում տեղյակ չեն եղել այդ որոշումից։ Նրանց փոխանցել են, որ երկուշաբթի օրը իրենց դիմումների պատասխանը կստանան։

Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցիչները և աշակերտները գործադուլ ու դասադուլ էին իրականացնում, իսկ դպրոցականների ծնողները փակել էին դպրոցի մուտքն ու թույլ չէին տալիս հաստատության տնօրենին ներս մտնել:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 2-ին կրթական հաստատությունում իրականացված տնօրենի ընտրության մրցույթում նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ և մարզպետի որոշմամբ տնօրեն է նշանակվել Շուշանիկ Ոսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ