News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում անհետ կորած 16-ամյա տղայի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն որեւէ լուր չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը։

Նա պատմեց, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան՝ 23։00-ի սահմաններում որոնողական աշխատանքները սկսվել են. «Մինչեւ հիմա որեւէ հանգամանք, պատճառ չեն կարողանում գտնել։ Որեւէ հավանական տարբերակ, թե որտե՞ղ կարող է լինել տղան, չենք կարողանում հասկանալ»։

Համայնքապետը պատմեց, որ ընտանիքում 6 երեխան են, եւ ամենամեծը  նա է. «Ընտանիքում որեւէ խնդիր չուներ, մենք սկզբից այդ ուղղությամբ էինք մտածում, բայց հիմա դա էլ ենք բացառում։ Խելոք ու հանգիստ երեխա է։ Ասում են՝ իջել է իրենց այգի ու հետ չի եկել»։

Ավելի վաղ ԱԻՆ-ի լրատվությունից հայտնել են, որ որոնողական աշխատանքներին մասնակցել են նաեւ ոստիկանության Իջեւանի բաժնի 2 աշխատակից եւ 7 բնակիչ: Ժամը 08:15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին՝ վերսկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ