News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Նամականիշ» ընկերության լուծարման հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ ընկերության տնօրենը, լուծարման գործընթացի ժամանակ իմանալով ընկերության դեբիտորական պարտքի մասին, չեն իրացրել օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներն ու պարտականությունները և ընկերության դեբիտորական պարտքերը ստանալու նպատակով հայց չեն ներկայացրել դատարան, ինչի հետևանքով 100 տոկոս պետական բաժնեմասով «Նամականիշ» ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար վնաս, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով և կատարված ստուգումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նամականիշ» ընկերությունը լուծարելու վերաբերյալ։ Որոշման հիման վրա տրանսպորտի և կապի նախկին նախարարի մարտի 30-ի հրամանով ստեղծվել է հիշյալ ընկերության լուծարման հանձնաժողով։ Այդ պահի դրությամբ ընկերության դեբիտորական պարտքը կազմել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար։ Պարզվել է, որ լուծարման հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ ընկերության տնօրենը, լուծարման գործընթացի ժամանակ իմանալով ընկերության դեբիտորական պարտքի մասին, չեն իրացրել օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներն ու պարտականությունները և ընկերության դեբիտորական պարտքերը ստանալու նպատակով հայց չեն ներկայացրել դատարան, ինչի հետևանքով 100 տոկոս պետական բաժնեմասով «Նամականիշ» ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար վնաս։ Դեպքի առթիվ ոստիկանությունում պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն»,-հայտնում են ոստիկանությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ