News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորմանը: Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական փորձագիտական ակումբի 6-րդ ամենամյա նիստում «2019 թվականին հայ-ռուսական հարբերությունները: Նոր հնարավորությունների պատուհան» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, եւ բնական է, որ այդ գործընթացում հարցեր են առաջանում, որոնք օպերատիվ լուծումներ են պահանջում:

«Երբեմն գործընթացը դանդաղեցվել է տարբեր գերատեսչությունների աշխատանքի պատճառով: Հատկապես ԵՏՄ համատեքստում մեր նպատակը համագործակցության ավելի բարենպաստի ռեժիմներ ստեղծելն է: Այդ ռեժիմի առանցքային ազդակներից մեկը միասնական ֆինանսական, էներգետիկ, ծառայությունների, միգրացիոն համակարգերի շուկաների ձեւավորումն է»,- ասաց Մելքումյանը:

Նա նշեց, որ խնդիրներն առաջանում են օրենսդրական եւ վարչական խոչընդոտների պատճառով:

«ԵՏՄ շրջանակում կա 71 խոչընդոտ, եւ 51-ը՝ Ռուսաստանում: Սակայն հուսով եմ, որ առեւտրաշրջանառությունը կգերազանցի 2 մլրդ դոլարը»,- ասաց Մելքումյանը:

Նա նկատեց, որ կաճի նաեւ տեխնիկական-տեխնոլոգիական բաղադրիչը:

«Չնայած նրան, որ հայկական արտադրանքն ունի իր շուկան, ընդհանուր շուկաների ձեւավորումը, ցավոք, դանդաղ է ընթանում: Միեւնույն ժամանակ, Հայաստանում առաջնահերթ ուշադրություն է հատկացվում էներգետիկ շուկայի ձեւավորմանը: Ավելին, գազի հարցով բանակցությունները կրում են մշտական բնույթ: Կարծում եմ, որ սակագինը պետք է սահմանվի ի շահ երկու երկրների: Այստեղ կա տնտեսական եւ քաղաքական բաղադրիչ»,- նշեց նա:

Նա նշեց, որ կան որոշակի խնդիրներ «Գազպրոմ Արմենիա»-ի, «Հայաստանի էլցանցերի» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների հետ:

«Դրանք մասշտաբային ենթակառուցվածքային համակարգեր են, որոնցից զգալի չափով կախված է հայկական ընկերությունների աշխատանքի արտադրողականությունը»,- ասաց նա:

Մելքումյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանը կրկին պետք է դառնա արդյունաբերական երկիր, սակայն նոր կառուցվածքով:

Պատգամավորը նաեւ ուշադրություն դարձրեց նրան, որ հայաստանը կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ, թեեւ քաղաքական գործընթացները ֆինանսական եւ բանկային ծառայությունների մասով խնդիրներ են առաջացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ