News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտական հոդվածներ ներբեռնելու հանրահայտ Sci-Hub կայքի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանը մեղադրվել է 39 բրիտանական համալասանների համակարգերը կոտրելու մեջ, գրում է The Sunday Times-ը:

Ակադեմիական ծովահենության դեմ պայքարող PSI խմբի անդամի՝ Էնդրյու Փսթսի խոսքով՝ Էլբակյանն ապօրինաբար, ներառյալ՝ գաղտնաբառերը կոտրելով եւ գնումներ անելով «մութ կայքերում», ստեղծել է 78 մլն գիտական աշխատանքներից կազմված շտեմարան:

Նրա խոսքով՝ Էլբակյանի մեքենայություններին ենթարկված համալսարանների թվին են պատկանում Քեմբրիջի, Օքսֆորդի, Ուորվիքսի համալսարանները, Լոնդոնի Կայսերական քոլեջն ու այլ ԲՈՒՀ-եր:

Ավելի վաղ Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը կասկածել էր Ալեքսանդրա Էլբակյանին ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ:

ԱՄՆ-ի իշխանությունները ենթադրել էին, որ նա կարող է աշխատել Գլխավոր հետախուզական վարչության համար, «որը կոտրել էր Ազգային Դեմոկրատական կոմիտեի եւ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները եւ փոխանցել դրանք WikiLeaks-ին 2016 թվականին»:

Ինքը՝ Էլբակյանը, հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ ընդ որում՝ զարմանք արտահայտելով: Նրա խոսքով՝ այդպիսի ենթադրությունը տրամաբանական է, քանի որ նա ստացել է կրթություն համակարգչային անվտանգության ոլորտում եւ դեռեւս դեռահասության շրջանում հետաքրքրվել է հաքերությամբ, սակայն դա իր ճանապարհը չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ