News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում դժգոհ են Հայաստանի՝ որպես «surprising engineering» առաջարկող երկրի իմիջը զարգացնելու գործընթացում ներգրավվածության մակարդակով: Այդ մասին ICT Leaders Meeting ֆորումի ժամանակ հայտարարել է VOLO ընկերության տնօրեն, Հայաստանում ԱՏՁՄ-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Արմեն Քոչարյանը:

«Քանի որ երկրի փիարը վերջնարդյունքում նպաստում է նաեւ երկրում ձեռնարկությունների զարգացմանը, ցանկալի կլիներ ավելի ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում»,-հայտարարել է նա: Քոչարյանը նշել է այդ փաստը գիտակցելու անհրաժեշտությունը, որ համընդհանուր ջանքերով կարելի է շատ ավելի շոշափելի արդյունքներ արձանագրել: «Այսօր մենք աշխատում ենք փակ, յուրաքանչյուրը մտածում է «դա իմն է, դա իմ տարածքն է» եւ վերջ: Բնականաբար, դրա համար կան նաեւ օբյեկտիվ պատճառներ:  Յուրաքանչյուրը զբաղված է իր օպերացիոն խնդիրներով եւ հնարավորություն չունի կնետրոնանալ ուրիշ հարցերի շուրջ»,-հայտարարել է նա: Քոչարյանն առաջարկել է դիտարկել որոշակի բյուջեների եւ աշխատանքային խմբերի ձեւավորումը Միության ներսում, որոնք կներգրավվեին ձեռնարկություններն ակտիվ նախագծերով: Դա թույլ կտար զարգացնել գործընթացը, որպեսզի դրա իրականացումը չկենտրոնանար միայն 1-2 ծրագրերի շուրջ, այլ ապահովեր ավելի մեծ ներգրավվածություն: «Այժմ ամբողջ գործընթացը կենտրոնացած է մեկ տեղում, սակայն խնդիրն ավելի մեծ է եւ չի կարող լուծվել մեկ մարդու կողմից»,-հայտարարել է նա:

Դրա հետ մեկտեղ, հաջողվել է գրանցել որոշակի արդյունքներ: SMM-ի գծով զգալի չափով աշխատանք է տարվել այնպիսի հարթակների կիրառմամբ, ինչպիսիք են LinkedIn-ը, Facebook-ը, Twitter-ը:  Ձեւավորվել է շահառուների փակ խումբ, որը քննարկել է նախագծերը, շնորհանդեսներն ու միջոցառումները: Կապեր են հաստատվել Հայաստանում կրեդիտավորված դեսպանատների հետ երկրի իմիջը բարձրացնելու համար:

Խնդիրը կայանում էր միայն նրանում, որ բոլոր գործընթացներն իրականացվել են VOLO-ի ռեսուրսների միջոցով. մյուս ընկերությունները չեն արձագանքել: Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ խոսքը վերաբերում է դասական իրավիճակին, երբ առաջադրված նպատակներին հասնելու համար պարզապես ռեսուրսները բավարար չեն: Հնչել են նաեւ կարծիքներ, որ պլանավորման ժամանակ անհրաժեշտ է առավել իրատեսական նպատակներ առաջադրել, որոնք հնարավոր կլինի իրագործել առկա ռեսուրսների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ