News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2018 թվականի համեմատությամբ 2019-ին Սեւանի մակարդակը 6 սմ-ով ավելի է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ մոտ 13 մլն խմ ջրի մասին է խոսքը:

Նրա խոսքով, ջրի դիմաց հավաքագրումները նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 840 մլն դրամ, իսկ մինչեւ տարեվերջ ակնկալում են, որ այդ թիվը կհասնի 1 մլրդ դրամի. «Սա լուրջ ցուցանիշ է, բայց ես դա գնահատում եմ բավարար: Դեռ շատ անելիք ունենք այստեղ»:

Նախարարն անդրադարձավ նաեւ աշխատավարձերի խնդրին՝ նշելով. «2019 թվականի երկրորդ կիսամյակում, երբ ձեւավորվել է մեր նոր նախարարությունը, միջին մաքուր աշխատավարձն այստեղ կազմում է 378 հազար դրամ, իսկ 2018-ին այն կազմել է 363 հազար դրամ: Այդ աշխատավարձը ձեւավորվել է նաեւ խրախուսանքների շրջանակում: Մարդկանց խրախուսել ենք տարվա ընթացքում, որի արդյունքում ունենք այս ցուցանիշը: Այսինքն մեկնարկած օպտիմալացումը արձանագրում է իր կարեւոր արդյունքը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ