News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապարանի համայնքապետարանի և մշակույթի կենտրոնի հարակից տարածքում սկսվել է արևային ֆոտովոլտային համակարգերի կառուցումը և 2020 թվականի տարեսկզբին Ապարանն արդեն կունենա սեփական արևային երկու կայան: Այս մասին NEWS.am-ին  հայտնում են Էներգախնայողության աջակցման հիմնադրամից:

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի շրջանակներում «Ֆրիներջի» ընկերությունը Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում արդեն սկսել է 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգերի շինարարությունը:

Հայաստանի արևային քարտեզների համաձայն Ապարանն ունի բավարար ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում կառուցվող համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը աշխատելու է Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և ապահովելու է էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար. մոտ 30 տոկոսով կրճատվելու են էներգետիկ ծախսերը:

Ծրագրի պատասխանատու «Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» ծրագրի իրականացմանը զուգընթաց մասնակից համայնքում իրականացրել է նաև իրազեկվածության միջոցառումները: Քանի որ մայրաքաղաքից հեռու բնակավայրերում մարդիկ բավարար տեղեկացված չեն ժամանակակից էներգախնայողության, արևային տեխնոլոգիաների և դրանց ձեռքբերման հնարավորությունների մասին, այդ տեղեկատվական արշավները նպատակ ունեն համայնքում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը գործող ծրագրերի վերաբերյալ և կիրառելի դարձնել ինովացիոն լուծումները:

«Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանի խոսքով ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ Ապարան և Արթիկ քաղաքներում արևային կայանների կառուցում: Ապարանում արդեն սկսվել է կայանների շինարարությունը: Ծրագրի երկրորդ բաղադրիչի համաձայն Արթիկում նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը: Կայանը լինելու` 600 կՎտ-ից մինչև 1 մեգավատ հզորությամբ։ Արթիկի ծրագիրը դեռ նախագծային քննարկումների փուլում է:

Ապարան և Արթիկ քաղաքներում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ