News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի շուրջ իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի՝ եվրոպական երկրների կողմից մեխանիզմի գործարկման դեպքում, որը կարող է հանգեցնել Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը, հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա խոսքով՝ Իրանը նախկինի պես շահագրգռված է միջուկային գործարքի պահպանմամբ, եւ այս հարցում դիրքորոշումը չի փոխվել: «Մենք գործարքի կողմերին կոչ ենք անում իրենց պարտավորություններն ամբողջությամբ կատարել»,- ասել է Ռաբիին՝ հիշեցնելով, որ Իրանը կարող է վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը, որոնցից ավելի վաղ հրաժարվել էր:

Խոսելով եվրոպական երկրների կողմից՝ միջուկային գործարքով վեճերի կարգավորման մեխանիզմ գործարկելու «սպառնալիքների» մասին, որը կարող է հանգեցնել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը, նա հայտարարել է. «Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք»:

2015 թվականին «Վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին հասնելու մասին: Համաձայնագրով նախատեսվում էր պատժամիջոցների հանում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքը նախնական տեսքով չգոյատեւեց անգամ 3 տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել էր համաձայնագրից միակողմանի դուրս գալու եւ Իրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը հայտարարել էր համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները փուլ առ փուլ կրճատելու մասին՝ կողմերից պահանջելով կատարել Իրանի հետ համագործակցության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

Թեհրանը մի շարք միջուկային սահմանափակումներից առաջին անգամ հրաժարվել էր գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մեկ տարվա հետ կապած. Վաշինգտոնը գործարքից դուրս էր եկել 2018-ի մայիսի 8-ին, Թեհրանը պատասխանել էր ուղիղ մեկ տարի հետո, ինչն անվանել էր «ռազմավարական համբերություն»: ԳՀՀԾ մի շարք դրույթների կատարումից հրաժարվելու առաջին փուլն առնչվում է հարստացված ուրանի եւ ծանր ջրի պաշարներին: Հետագայում Թեհրանում իշխանությունները հայտարարել էին միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին՝ հայտարարելով, որ Իրանը ուրանը կհարստացնի այն մակարդակով, որը երկրին անհրաժեշտ է: Երրորդ փուլը սկսվել է սեպտեմբերի 6-ին. այդ ժամանակ Իրանը հայտարարել էր, որ սկսել է մի ամբողջ շարք ցենտրիֆուգերի աշխատանքը՝ իրեն չսահմանափակելով միջուկային հետազոտությունների ոլորտում եւ ԳՀՀԾ դրույթների մշակման հարցում:

Նոյեմբերի 6-ին Իրանը 4-րդ անգամ է հրաժարվել միջուկային գործարքով իր պարտավորությունների կատարումից, որից ավելի վաղ ԱՄՆ-ն դուրս էր եկել եւ վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, եւ Ֆորդոյի օբյեկտում սկսել ուրանի հարստացման ցենտրիֆուգի օգտագործումը, մինչդեռ միջուկային գործարքով նախատեսվում էր, որ այդ նպատակների համար միակը լինելու է Նաթանզի համալիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ