News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է կառավարությանը միջոցներ մշակել ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացման դեմ։

Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ երկրի 2020 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին, որում նախատեսվում են պատժամիջոցներ գազատարների դեմ։ Դրանից հետո «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի անցկացումը դադարեցվել է։

Մեդվեդեւի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից մտցված սահմանափակումները կրում են «միանգամայն հակամրցակցային բնույթ» եւ չեն համապատասխանում միջազգային իրավունքի եւ միջազգային առեւտրի սկզբունքներին։ Ռուսաստանի վարչապետը նաեւ համոզված է, որ պատժամիջոցները վնասում են նաեւ Եվրոպայի շատ երկրների շահերին։

«Կառավարության գործընկերներիս կխնդրեի երկրների, այդ թվում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի ամբողջ շարքի դեմ սահմանափակիչ պատասխան միջոցների մասին նախագահի ավելի վաղ ընդունած հրամանագրի շրջանակում նայել, թե ինչ սահմանափակիչ միջոցներ կան Միացյալ Նահանգների դեմ եւ զեկուցել ինձ առաջարկներ, որոնք դուք կվերլուծեք դրանց արդյունավետության տեսանկյունից»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը փոխվարչապետերի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Կոմերսանտի տվյալներով, եթե «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցողը թողնի շինարարությունը, ապա «Գազպրոմը» կավարտի մնացած 130 կիլոմետր խողովակի անցկացումը սեփական «Ակադեմիկոս Չերսկի» եւ «Ֆորտունա» (պատկանում է «Մեժռեգիոնտրուբոպրովոդստրոյ»-ին) խողովակաշարն անցկացնողների օգնությամբ։ Շինարարության արագացմանը կարող է նպաստել Գերմանիայի պրոֆիլային գերատեսչության կողմից տրված թույլտվությունը՝ «Հյուսիսային հոսք-2»-ը ձմռանն անցկացնելու վերաբերյալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ