News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սթենֆորդի եւ Մակգիլի համալսարանի կենսաբժշկական իրավունքի փորձագետները կարծում են, որ եկել է «մարդ» եզրույթին նոր հայացքով նայելու ժամանակը, թեկուզ՝ իրավաբանական իմաստով։ Science ամսագրի համար գրված իրենց հոդվածում նրանք նշում են, որ այժմյան շատ օրենքներ կիրառվում են միայն մարդկանց, ինչպես Նաեւ նրանց մարմինների եւ առանձին հյուսվածքների հանդեպ, հայտնում է HighTech+-ը։

Սակայն շուտով այդ նորմերը կվիճարկվեն։ Օրինակ, կճանաչի՞ արդյոք որպես մարդու դատարանը կապիկին կամ խոզին, եթե գենետիկայի տեսակետից նրանց օրգանների մեծ մասը մարդկային ծագում ունի։ Մեկ այլ վիճելի օրինակ է այն մարդը, որը ի ծնե զրկված է գիտակցությունից եւ ապրում է բացառապես կենսապահովման համակարգերով։

Հեղինակները առաջարկում են այդ անորոշությունները վերացնել՝ կիրառության մեջ մտցնելով «ըստ էության մարդ» եզրույթը։ Այն կօգնի նկարագրել նրանց, ովքեր չեն ներառվում, «մարդու» ստանդարտ հասկացության մեջ։

Օրինակ, ապագայում «ըստ էության մարդ» կարող է ճանաչվել մարդկային ուղեղը, որը կառավարում է ռոբոտացված համակարգը։ Հնարավոր է՝ եզրույթը կօգնի, որպեսզի դատարանում իրենց շահերը պաշտպանեն նաեւ այն մարդիկ, որոնք խմբագրված գենոմ ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ