News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միության կողմից պարգեւատրման ամենամյա հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կիեւում գալա-համերգի ժամանակ, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Միջոցառմանը մասնակցել են ուկրաինական եւ հայկական բեմի աստղերը, մասնավորապես Նատալյա Մոգիլյովսկայան եւ KAZKA երաժշտական խումբը, ինչպես նաեւ Հայաստանից հյուրերը՝ Garik & Sona-ն, Aram MP3-ն, Իվետա Մուկուչյանը։ Հյուրերի համար նաեւ ելույթ են ունեցել դուդուկահար Արմեն Կոստանդյանը եւ ջազ-բենդ, AREVIK լվովյան համայնքի ակտիվիստուհիները։

Արարողության ժամանակ շնորհվել է հայ-ուկրաինական հարաբերություններում ներդրման համար մրցանակ։ Պարգեւատրվածների շարքում են հայտնի գործիչներ՝ դիզայներ Մանե Մեհրաբյանը, լրագրող Մարիամ Հովհաննիսյանը, քաղաքագետներ Ալեքսեյ Յակուբինը, Օլեգ Սահակյանը, Իլյա Կուսան, Ռուսլան Բորտնիկը եւ գիտնական Ռուսլան Խալիկովը։

Ուկրաինայի հայերի միության կողմից պարգեւատրվածների թվում են նաեւ Հայաստանից հյուրերի ներկայացուցիչները՝ փորձագետներ, քաղաքագետներ, լրագրողներ՝ Մարիա Ասատրյանը (News.am), Սամվել Մարտիրոսյանը, Նաիրի Օխիկյանը («Շանթ» հեռուստաալիք), Ռուբեն Մեհրաբյանը («Առավոտ» օրաթերթ), Լեւոն Սարդարյանը (Հայաստանի հանրային հեռուստատեսություն, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամության խորհրդարանական խմբի պատգամավորներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ