News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Անցած տարվա սկզբին մենք ականատես եղանք Փաշինյանի կողմից Իրանում օտարերկրյա գործակալների վերաբերյալ հայտարարությանը, անցել է մեկ տարի եւ նա չի տվել որեւէ օտարերկրյա գործակալի անուն: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ավելին, անվտանգության մարմինները չեն հայտնաբերել եւ չեն վնասազերծել որեւէ օտարեկրյա գործակալի: Սա ուղղակի խայտառակություն է: Երբ պետության ղեկավարը հայտարարում է, որ կան քաղաքական գործիչներ, որոնք զբաղված են օտարեկրյա գործակալ լինելով, այդ ամբողջ մեկ տարվա ընթացքում գոնե մեկ գործակալ բացահայտված չէ: Սա խոսում է կամ պետության ղեկավարի հայտարարությունների անլուրջ, ջրիկ լինելու մասին, կամ էլ պետական համակարգի անմեղսունակ լինելու մասին»,-ասաց Շարմազանովը:

Երկրորդ աբսուրդային հայտարարությունը, ըստ նրա, Արցախում դավադիր ուժեր փնտրելն է, որոնք ուզում են պատերազմ, որպեսզի հող հանձնեն. «Եվ դավադիր ուժեր ասելով նկատի ունի այն ուժերին, որոնք ժամանակին հող են ազատագրել: Իմ մոտ տպավորություն է, որ ինքը իբր մարշալ Ժուկովն է, Բեռլինը գրավել է, մնացածն էլ ուզում են հող հանձնել:

Երրորդ աբսուրդային հայտարարությանը մենք ականատես սեպտեմբերի 2-ին, երբ վարչապետը լայվ մտավ ու շտապեց զարմացնել ողջ աշխարհին ու զարմացրեց, ասելով, որ Լեռնային Ղարաբաղը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախացել է Խորհրդային Ադրբեջանից: Թան չէ, փրթած մածուն: Սովետական Ադրբեջանից Ղարաբաղն անջատվել է 1988 թվականի փետրվարի 20-ին եւ հուլիսյան որոշումներով»,-ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ հաջորդ աբսուրդային հայտարարությունը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն էր, երբ նրանք վարչապետ Փաշինյանից տեղեկացան, որ Գարեգին Նժդեհը մարշալ Բաղրամյանի հետ պայքարել է Սարդարապատի ճակատամարտում: Վարչապետը պարտավոր չէ ունենալ պատմագիտական խորը գիտելիքներ, բայց եթե մի բանից չունես գիտելիքներ, ավելի լավ է լռես, ոչ թե ծիծաղի առարկա դառնաս: Նժդեհը Սարդարապատում չի պայքարել: Նա եղել է Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսը, նրանք երբեք նույն ռազմաճակատում մարշալ բաղրամյանի հետ չեն եղել:

Աբսուրդային հայտարարությունները շատ են՝ Հռոմի պապը ես եմ, Հիսուս Քրիստոսի հետ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ