News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2019-ը պետական ինստիտուտների վրա հարձակման տարի էր: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտի 19-ին, երբ նախօրեին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները. «Դա չբավարարեց մերօրյա բռնապետին եւ նա հաջորդ օրն անձամբ մասնակցեց դատարանների շրջափակմանը: Սա հակասահմանադրական ու հակաօրինական քայլ էր: Սահմանադրությամբ կա իշխանությունների տարանջատման սկզբունք եւ այդ քայլով Փաշինյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իր իրականացրած քաղաքականությունը որեւէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Որեւէ իրավական երկրում գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել ոչ օրենսդիրի, ոչ էլ դատական իշխանության աշխատանքներին, առավել եւս շրջափակել դատարանները:

Այնուհտեւ տեսանք հարձակումներ ՍԴ-ի վրա, տեսանք ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հայտնի խոսքը, որին ընտրեցին որպես ՍԴ դատավոր, վերջում պարզվեց, որ ընտրել են ՍԴ նախագահ: Հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության ֆոկուսները ՍԴ անդամ-դատավոր տարընթերցումների վերաբերյալ: Հետո տեսան դա էլ գլուխ չի գալիս, հիմա էլ օրենք ընդունեցին, որով փորձ են անում կաշառել դատավորներին: Սա պետական կոռուպցիայի ցայտուն օրինակ է: Քաղաքապետարանի «Կամազների», պրեմիաների մասին չեմ էլ ուզում խոսել»,-ասաց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ