News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, որոնց ընթացքում նրանք քննարկել ենք իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում, տեղեկացրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր, առաջին հերթին իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում»,- ասվում է հաղորդագրությունում։

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից։ 2017-ի վերջին հայտարարվեց Սիրիայում եւ Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի մասին։ Երկրի առանձին շրջաններում շարունակվում են գրոհայինների մաքրումները։ Ներկա պահին առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձի հարցը։

Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո 2011 թվականին Լիբիան փաստորեն դադարեց գոյություն ունենալ որպես միասնական պետություն։ Այժմ երկրում երկիշխանություն է։ Արեւելքում ժողովրդի ընտրած խորհրդարանն է, իսկ արեւմուտքում, Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ եւ Եվրամիության օժանդակությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ։ Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, որը այս տարվա ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին գրավելու փորձերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ