News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն հնարավոր ձեւակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստի սկզբում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից իրեն ավագանուց հետ կանչելու խնդրին:

Նա հիշեցրեց, որ որոշվել է, որ ինքը մնում է ավագանիում. «Ուզում եմ ասել, որ Երեւանի ավագանու նիստերի հանդարտ անցնելը շատ բանով պայմանավորված է նաեւ ձեզնով, պարոն քաղաքապետ: Ես հույս ունեմ, որ մեր կոնստրուկտիվ հունը, նաեւ ձեր ջանքերով կվերականգնվի: Այդ հունը կարող է ունենալ նաեւ սուր քննադատական բաղադրիչ, որը չպետք է այլ դրսեւորումներ ստանա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ