News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ սա հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որ «Կամազները» քաղաքապետարանին չեն նվիրվել, այլ հենց գումարն են տվել քաղաքապետարանին, իսկ նվիրատվությունների մասին խոսակցությունը քննարկվել է անձամբ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի աշխատասենյակում։

«Բնականաբար ոչ մի կերպ ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները տրվել են հենց նվերների տեսքով»,-նշեց Մարությանը։

Դիտարկմանը, որ Դավիթ Խաժակյանն ասում է, որ ձայնագրություններ ուի, Հայկ Մարությանը խորհուրդ տվեց բաց լինել ժողովրդի հետ և դրանք հրապարակել․ «Ես խնդրում եմ բոլորին, ովքեր ունեն ձայնագրություններ, տեսանյութեր, գրագրություններ, թող բոլորը հրապարակեն։ Հրապարակեք, բաց եղեք ժողովրդի հետ»։

Տպել
Ամենաշատ