News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել պետական մարմիններում եւ հանրային նշանակության կազմակերպություններում հակակոռուպցիոն եւ ներքին բարեվարքության կրթության կազմակերպման ու բարեվարքության համակարգի ներդրման հարցերում։

Համատեղ ջանքերով կիրականացվի ուսումնասիրություն եւ դրա հիման վրա կներկայացվեն առաջարկություններ  մասնավոր հատվածում բարեվարքության ապահովման եւ հակակոռուպցիոն համապատասխանության գնահատման համակարգերի ներդրման վերաբերյալ։ Նաեւ, կմշակվեն եւ կներդրվեն հակակոռուպցիոն ոլորտի կրթական եւ իրազեկման ծրագրեր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կիրականացվի շուրջ 100 հանրային ծառայողի եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստում։

Կողմերը կարեւորելով պետական կառավարման եւ արդարադատության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների նշանակությունը` հուշագրի շրջանակներում  կմշակեն եւ կիրականացնեն իրավական կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերին նվիրված ծրագրեր առնվազն երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ