News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրիր տնօրեն Աշոտ Բլեյանի հաճույքի համար 93 մանկապարտեզի տարածքից խլելը նորմալ չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստին ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Նշենք, որ նիստը ձգվեց մոտ 12 ժամ։ 

«Կա քաղաքապետի որոշում, կա շինթույլտվություն, նորմալ չի, որ ոստիկանությունը չի գալիս բերման ենթարկի պարոն Բլեյանին, կամ տեղափոխի մի այլ վայր, և մենք օրենքով սահմանված անելիքն անենք, պարիսպը լինելու է այնտեղ, որտեղ նախագծվել էր, որի համար մանկապարտեզը գումար է ծախսել, նախագիծ է արել, նոր նախագիծ չի լինելու, ես պարոն Բլեյանին զգուշացնում եմ»,-նշեց նա։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասաց, որ մանկապարտեզի ցանկապատերը գոյություն չունեն մի քանի տարի․ «Տնօրենները չեն անդրադարձել այդ հարցին, ժամանակի ընթացքում այդ տարածքով երեխաներին բերել են Բլեյանի ղեկավարած դպրոցը, և մանակապարտեզի մի հատվածը, որ օգտագործելի չի, դարձել է ճանապարհ։ Եվ քննարկումների ժամանակ կար խոսակցություն, որ այո, պետք է կատարվեն անվտանգության կանոններին վերաբերվող նորմերը, բայց տրվի կոմպրոմիսային լուծում՝ թողնելով, որ երեխաներն ունենան դպրոց գնալու ճանապարհ, այն թողնելով մանկապարտեզի կադաստրային տարածքի մեջ»։

Խաչատրյանն արձագանքեց․ «Բլեյանի բիզնեսի համար մենք համայնքային մանկապարտեզի տարածքից զիջումներ չենք անելու։ Եթե ուրիշ կողմ փորձվի կառուցել ցանկապատը, խոստանում եմ շատ մեծ աղմուկ և 250 ծնողների պայքար»։

Վիրաբյանն արձագանքեց՝ նշելով, որ կոմպրոմիսային լուծումը քննարկվել է երեխաների ծնողների հետ, և նրանք ընդունել են, որ կարևոր է երեխաների անվտանգությունը, իսկ մի քիչ այս կողմ կամ այն կողմ, նրանք դեմ չեն։

Հիշեցնենք, որ օրերս լարված իրավիճակ էր ստեղծվել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրիր մոտ։

Երեւանի թիվ 93 մանկապարտեզը փորձում է տարածքը ցանկապատել, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դեմ է, քանի որ դա կխոչընդոտվի աշակերտների տեղաշարժը:

Տպել
Ամենաշատ