News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի իշխանությունները պատրաստվում են հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ երկրի նավթային ռեսուրսների թալանի պատճառով, չորեքշաբթի հայտարարել է նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Սիրիական Արաբական Հանրապետության իշխանությունները ուսումնասիրում են տարբերակները, թե ինչ օրինական միջոցներ կարող են ձեռնարկվել միջազգային մակարդակով, որպեսզի հայց ներկայացվի ընդդեմ ԱՄՆ-ի, քանի որ այն գողանում է սիրիական նավթը եւ խախտում ՍԱՀ ինքնիշխանությունը»,- ասել է Շաաբանը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքի հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ սիրիական տարածքն ու նավթահանքերը կազատեն ամերիկյան եւ այլ ներկայությունից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողության ֆոնին այդ շրջանից դուրս էր բերել զորքերի մի մասը։ Ամերիկացի զինվորները ոչ մեծ քանակությամբ մնում են երկրի հարավում եւ արեւելքում, որտեղ նրանք, Պենտագոնի հայտարարությամբ, օգնում են տեղի քրդական կազմավորումներին «պահպանել» նավթահանքերը։

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային վաճառում է սիրիական նավթահանքերից թալանած նավթը։

Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում ռազմական գործողություն են իրականացնում առանց երկրի իշխանությունների թույլտվության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ