News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ծխելուց ոչ պակաս վտանգավոր երեւույթ համարվում է սխալ սնվելը, ինչը ամանորյա շրջանում մեզ համար պրոբլեմ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել «ուտել խոզի բդից, որովհետեւ սա յուրահատուկ է», հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ, «բա էսքանը պատրաստել ենք, որ վերջում փչանա՞»: Ամանորին մարդկանց, քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, պետք է դա հաշվի առնել»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ մենք ուզում ենք, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու եւ այլ պրոցեսների վրա: «Տոլման եւ մնացած ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում, որովհետեւ որոշ ժամանակ անց այդ մթերքը վնասակար է:

Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերք չվաճառեն, բայց Նոր տարուն մեր հարազատներին ստիպում ենք, որ սրանից էլ պետք է ուտես, նրանից էլ ուտես,  երեք օրվա ստալիչնի սալաթը, չորս օրվա բլինչիկը եւ 15 օրվա խոզի բուդը: Հարգելի քաղաքացիներ, պատրաստեք այնքան, որքան ռեալ է ուտել, եւ պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»,-կոչ արեց վարչապետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ