News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խորհրդի անդամները կողմ քվեարկեցին Լեզուների ուսուցման եւ թեստավորման կենտրոն ստեղծելու մասին որոշմանը։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ԳԵղամ Գևորգյանն ասաց, որ կենտրոնը ինքնաֆինանսավորվող ստորաբաժանում է լինելու, որոշ գումար թողնվելու է համալսարանին՝ տարածքի, լույսի դիմաց։ Կենտրոնը լեզուների ուսուցման ծառայություններ կմատուցի ինչպես ԵՊՀ ուսանողներին, այլ բոլոր քաղաքացիներին, որոնք պատրաստ կլինեն վճարել այդ ծառայության դիմաց։

Կենտրոնի  ղեկավարը կլինի ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ  Մարգարիտա Ապրեսյանը։

Ապրեսյանն ասաց, որ այստեղ լեզվի ուսուցում է իրականացվելու, ավելի մատչելի արժեքով, քան օրինակ այսօր կրկինուսույցների մոտ է իրականացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ