«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց ակցիա է իրականացրել՝ իր բողոքը հայտնելով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը ստորագրելու նախագահի որոշման դեմ։
«Շատ ծանր և հուզիչ լուր ստացանք, գրանցվեց ՀՀ նախագահի ինստիտուտի ֆիզիկական մահը։ Ցավոք, այսօր դեպի հանգուցյալը տանող դռները փակ են։ Այսօր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող տուրիստը՝ նույն ինքը Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորների մասին օրենքը»,-նշեց նա։
Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները միջամտեցին՝ նշելով, որ ակցիայի մասին նախապես պետք էր զգուշացնել։











