News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տեղեկություն չունեմ, թե արդյոք այսօր Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները եղել են քաղաքապետարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնեց, որ վաղը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Նրա խոսքով՝ ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ։ Խաժակյանը նաեւ հայտնեց, որ իր ներքին ձայնն ասում է, որ տվյալ պահին քաղաքապետարանում են ՀՔԾ աշխատակիցները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ Դավիթ Խաժակյանն ընդդեմ Հայկ Մարությանի հանցագործության մասին հաղորդում էր տվել Դատախազություն։

Ըստ Խաժակյանի՝ Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որը, չի ունեցել դրա իրավունքը եւ կայացրել է շուրջ 70 ակտ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ