Ալեն Սիմոնյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, հայերեն ու անգլերեն «Գուշակեք, ով է» գրառումով։

Օրենսդիր եւ գործադիր իշխանության ղեկավարները նախաամանորյա խնջույք են արել, որի մասին պատմող լուսանկարում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է, ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ կիսադեմը ափով փակող վարչապետ Նիկոլ Փաշինյանը;

Էլեկտրոնային ԶԼՄ-ները հայտնում են, որ «Իմ քայլի» «կորպորատիվը» կայացել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիանա» ռեստորանում։