News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աթենքի Ակրոպոլիսում տեղադրվելու է նոր գիշերային լուսավորություն, հայտնել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին տոների նախաշեմին լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Նա չի հստակեցրել, թե աշխատանքները երբ կավարտվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հունաստանում Աթենքի Ակրոպոլիսը ամենաշատ այցելուներ ունեցող հնագիտական օբյեկտն է, այս տարվա հունվարից օգոստոս Ակրոպոլիս է այցելել գրեթե 2,5 մլն մարդ:

Ներկայիս լուսավորությունը տեղադրվել է 2004 թվականին Աթենքում Օլիմպիական խաղերի հետ կապված: Հին լամպերը փոխարինվելու են նոր՝ LED տեխնոլոգիայով պատրաստվածներով:

Աշխատանքը ֆինանսավորում է Օնասիսի բարեգործական հիմնադրամը, որը 1,5 մլն եվրո է հատկացրել Ակրոպոլիսի լուսավորության փոխարինման եւ հաշմանդամների ու Սուրբ լանջ բարձրանալ դժվարացող մարդկանց համար վերելակի վերանորոգման համար: Վերելակը ժամանակավոր տեղադրվել էր 2004 թվականի Օլիմպիադային ընդառաջ, 15 տարում մեխանիզմը հնացել է, մշտապես խափանվել: Վերելակն ամառվանից չի գործում: Նոր վերելակը համապատասխանելու է սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար եվրոպական ստանդարտներին:

Տեխնիկական դժվարությունների պատճառով մի փոքր ուշացում կլինի, վերելակն ապրիլին պատրաստ չի լինի, բայց, անկասկած, կգործի զբոսաշրջության թեժ սեզոնին, ասել է նախարարը:

Շարունակվելու են Ակրոպոլիսի հին թանգարանի արդիականացման աշխատանքները: Նախագիծը ընդգրկել է 1 մլն եվրո բյուջե, չնայած իրականում անցնում է 2 մլն եվրոյից:  Պարթենոնում տեղակայված թանգարանի շենքը կառուցվել է 1874 թվականին, 1964 թվականին մի շարք փոփոխություններ են կատարվել: Հին թանգարանը չի գործում 2009 թվականից, երբ բացվել է Ակրոպոլիսի նոր թանգարանը: Արդիականացումից հետո հին թանգարանը չի մրցակցի Ակրոպոլիսի նոր թանգարանի հետ, դրա ցուցադրանմուշները նվիրված են լինելու լանջի վրայի կառույցների շինարարության պատմությանը, այլ ոչ թե արվեստի ստեղծագործություններին:

Մենդոնին նաեւ հայտնել է, որ Ակրոպոլիսում կարգավորում են էլեկտրասարքավորումները: Ակրոպոլիսում կա 175 տարատեսակ էլեկտրավահան, եւ ոչ մեկը ստույգ չգիտեր՝ դրանք որտեղ էին գտնվում, հիմա կազմված է դրանց տեղադրության քարտեզ:

Մշակույթի նախարարությունը ծրագրում է ապրիլին ողբերգական միջադեպից հետո ավարտել նաեւ կայծակներից Ակրոպոլիսի պաշտպանության աշխատանքները:

Այս տարվա ապրիլի 17-ին Աթենքի Ակրոպոլիսում ուժեղ ամպրոպի ժամանակ հարվածել էր կայծակը: Այն վնասել էր կայծակը հետ մղող սարքը եւ հարվածել Էրեխտիոնի մոտ գտնվող պահակետին: Վիրավորվել էին 2 հսկիչ եւ 2 զբոսաշրջիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ