News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում, նախատոնական տրամադրություն է՝ պատրաստվում են Ամանորին: Մութ ու անհրապույր փողոցների գոյությանը վաղուց համակերպված բնակիչները ոգեւորված են. լուծվել է երկար տարիների խնդիր: Լուսավորվել են դեպի սահման, հիմնական նշանակության կառույցներ տանող եւ կենտրոնական մի քանի փողոցներ: Թեեւ գյուղը լուսավորվել է մասնակի, բայց արդեն իսկ փոխվել է սահմանին ապրող մարդու վստահությունը. ինքն անտեսված չէ, գիշերային ժամերին փողոցում գտնվելն էլ առավել ապահով է:

«Մեր գյուղից մինչեւ Ադրբեջանի հետ սահման հեռավորությունն ուղիղ գծով 700մ է: Շատ երկար տարիներ լուսավորության խնդիր ենք ունեցել: Այն փաստը, որ մարդիկ այսուհետ կարող են գիշերվա ժամերին հանգիստ քայլել՝ ոգեւորիչ է: Դա կարեւոր է եւ հոգեվիճակ է փոխում: Լուսավորված փողոցներով մենք նաեւ ուղերձ ենք հղում հակառակորդին. գյուղը կա, շենանում է ու պիտի զարգանա»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Լեւոն Առաքելյանը:

Ներքին Կարմիրաղբյուրում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել են աշնանը: Համակարգի տեղակայմանն աջակցել են ենթակառուցվածքների եւ էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Որոշակի ներդրում է ունեցել նաեւ համայնքը: Արդյունքում, տեղակայվել է 48 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 1800մ երկարությամբ տարածք: Մասնավորապես՝ գյուղի մուտքից դեպի սահման տանող հիմնական փողոցը, կենտրոնական մյուս փողոցները եւ դեպի վարչական շենք ու մանկապարտեզ տանող փողոցները:

«Ցանկացած խնդիր կարելի է լուծել, երբ կա ցանկություն: Դրանում համոզվել ենք եւ՛ մենք, եւ՛ մարզերի բնակիչները: Ընթացիկ տարում, մեր թիրախում եղել են հեռավոր եւ հատկապես սահմանամերձ գյուղերը: Փողոցների լուսավորություն եւ առհասարակ՝ մարզերում իրականացվող ցանկացած ծրագրով ոգեւորված ենք բոլորս: Դա շատ կարեւոր է. լավատեսությունը, երազելու կարողությունը եւ հույսն առաջ մղող ուժ են: Թող երազելու եւ երազանքն իրականացնելու կամքը երբեք չլքի ձեզ: Մենք ձեզ հետ ենք: Առիթից օգտվելով, շնորհավորում եմ բոլորիդ՝ գալիք տոների կապակցությամբ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախորդ ամանորին Ներքին Կարմիրաղբյուրի վարչական կենտրոնը լուսավորվել է ընդամենը տասն օր: Այդ ամենն արդեն անցյալում է. գյուղում այլեւս մութ գիշերներ չեն լինի: Ոչ արդյունավետ ու ծախսատար հին լուսատուների կարիք այլեւս չի լինի, իսկ բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, կսպառեն 80%-ով պակաս էլեկտրաէներգիա եւ կծառայեն կրկնակի արդյունավետությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տունը հիմնանորոգելը եղել է հերոս որդու երազանքը. Երկրաշարժից հետո, Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում
Բազմաթիվ տեղերից հյուրեր էինք ունենում… հաճելի չէր. հերոսի բնակարան մտնել ու տեսնել անբարեկարգ…
Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները (ֆոտո)
Խորհուրդ է տրվում ստիկերների փաթեթը պահուստավորել (back up)՝ սմարթֆոնը փոխելու պարագայում դրանք չկորցնելու համար: Ստիկերները ներբեռնելիս օգտագործողին ողջունում է չատ-բոտը…
«Էկո գյուղերի» ցանցը շարունակում է զարգանալ. լուսավորված նոր փողոցներ՝ Արփի գյուղում
Գյուղի բնակիչների համար, նախորդ ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել...
«Fitness Club». Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է հավելվածներ՝ ֆիթնեսի եւ առողջ ապրելակերպի սիրահարների համար
Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել «Stop» բառը 906090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող…
2019-ին Վիվա-ՄՏՍ-ի կողմից վճարված հարկերը փաստացի կազմում են 15.88 մլրդ դրամ, ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ. պարզաբանում
Գործունեության ողջ ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 259 միլիարդ դրամ…
Արդիականացվել է Հրազդան քաղաքի լուսավորության համակարգ
Նախկին՝ 105 և 150 Վտ հզորությամբ թվով 101 լուսարձակները փոխարինվել են 60 և 80 Վտ հզորությամբ լուսադիոդային (LED) լուսարձակներով…