News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Այս գործողությունը պարունակում է քրեական հետապնդման էլեմենտներ անձեռնմխելի պաշտոնատար անձի նկատմամբ։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

«Այս գործընթացը խիստ մտահոգիչ է, որովհետեւ այն իր մեջ կարծես թե արդեն պարունակում է փաստացի քրեական հետապնդման էլեմենտներ մի պաշտոնատար անձի նկատմամբ, որն անձեռնմխելի է։ Նույն մտահոգություններս հայտնել եմ նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքի հետ կապված։ Այստեղ ինձ համար որեւէ նշանակություն չունի անձը, ինձ համար մտահության եւ անհանգստության առիթ է տալիս այս շենքը։ Աշխատել եմ այս շենքում 2 տարի, եղել եմ ՍԴ նախկին նախագահի խորհրդականը, ունեմ տասից ավելի գիտական հոդվածներ ՍԴ-ի դերի, գործառույթների վերաբերյալ, այդ թվում՝ երաշխիքների, իսկ այսօր այդ երաշխիքները չեն պահպանվում։ Այստեղ առնվազն անձեռնմխելիության տեսանկյունից ունենք խնդիր։ Լսե՞լ եք, որ անձեռնմխելիության հետ կապված քննարկում լինի։ Արդյոք նկատե՞լ եք, որ պահպանվի այն զսպվածությունը, առավել զգոնությունը ՍԴ դատավորի նկատմամբ՝ քննչական գործողություն կատարելու դեպքում. դա օրենքի պահանջն է։ Օրենքն է ասում, որ պետք է լինի այնքան զուսպ ու զգոն, որ որեւէ կերպ հանկարծ չդիպչի դատարանի կամ դատավորի հեղինակությանը։ Երբ ՍԴ-ի մասին, ըստ էության հակասահմանադրական օրենքի ստորագրումից անմիջապես հետո, մամուլում հրապարակումներ են լինում, որ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն ՍԴ-ում են։ Եվրոպական երկրների քանի՞ դեպք գիտեք, երբ ՍԴ մուտք են գործում ՀՔԾ-ի եւ ԱԱԾ-ի ներկայացուցիչներ։ ՍԴ-ն վերիշխանական մարմին է, այն բարձր է նույնիսկ ցանկացած պետական իշխանության ճյուղից։ Երբ ՀՔԾ-ն կարող է այսպես դյուրին ներս մտնել ՍԴ»,- ասաց սահամանադրագետը։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքին, Վարդեւանյանն ասաց, որ այդ օրենքում բացակայում է կամայականության սկզբունքը.

«Այն, որ մեկ ամիս ժամանակ ունեն, դա արդեն վկայում է կամավորության սկզբունքի ակնհայտ բացակայության մասին։ Պետք է լիներ բարձր դատարան, ցանկության դեպքում կարող եք օգտվել նաեւ այս հնարավորությունից։ Երբ այդ նախագիծն ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով, այնտեղ հստակ արձանագրում են՝ խնդրում եմ, խմբագրեք եւ հետ ուղարկեք, բայց հետ չի ուղարկվում։ Վենետիկի հանձնաժողովն էլ էր այդ մտահոգությունը հայտնել, բա որ յոթն էլ հրաժարական տան ու բոլորը որոշեն չաշխատել եւ հարկատուների հաշվին ստանալ գումար։ Վահե Գրիգորյանին ընտրելը տեւեց մի տարի, պատկերացնո՞ւմ եք 7 դատավորի ընտրությունն ինչպես կլինի։ Սա ուղղակի ՍԴ դատավորների արժանապատվությանն ու ինքնասիրությանը միջամտող երեւույթ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ