News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականի առաջին երեք եռամսյակի ընթացքում Հայաստանում ապաստան է հայցել արտասահմանյան պետությունների 167 քաղաքացի:

Հայաստանի միգրացիոն ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նրանց թվում են՝ Ադրբեջանի, ԱՄՆ, Բանգլադեշի, Կոնգոյի, Հորդանանի, Ուկրաինայի մեկական քաղաքացի, Գվինեայի եւ Եմենի երկուական քաղաքացի, Աֆղանստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի եւ Վրաստանի երեքական քաղաքացի, Պակիստանի 5 քաղաքացի, Թուրքիայի 6 քաղաքացի, Իրաքի 14 քաղաքացի:

Ռեկորդակիրներ են դարձել Սիրիան (24 քաղաքացի), Կուբան (25 քաղաքացի) եւ Իրանը (67 քաղաքացի):

Ապաստան հայցողների մեծամասնությունը 18-34 տարեկան (62 մարդ) եւ 35-64 տարեկան (41 մարդ) տղամարդիկ են: Ապաստան են հայցել 18-34 տարեկան՝ 12 եւ 35-64 տարեկան՝ 16 կանայք: Ապաստան հայցողների թվում 3 տղամարդ եւ 5 կին 65-ն անց են: Կան նաեւ երեխաներ՝ 13 տարեկանից փոքր 13 տղա եւ 10 աղջիկ, 14-17 տարեկան 5 դեռահաս՝ տղաներ:

Ընդ որում՝ երեք եռամսյակների արդյունքներով 93 հայցի քննարկումը դադարեցվել է կամ կասեցվել, 28 քաղաքացու ապաստան տրամադրելու հայց մերժվել է, 57 քաղաքացու տրամադրվել է փախստականի կարգավիճակ, 70 քաղաքացու փախստականի կարգավիճակը դադարեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ