News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մաուլի ծառայությունը` ամփոփելով տարին:

 «Ամենօրյա ռեժիմով իրականացվող մեծածավալ ինժենարա-ամրաշինական աշխատանքների և առաջնագծի՝ տեսադիտարկման համակարգերով կահավորման շարունակական գործընթացների արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Բացառությամբ սեպտեմբերի 22-ի   դեպքի, երբ հակառակորդը ՊԲ հարավարևելյան (Կարախանբեյլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ շպրտվել իր ելման դիրքերը, տարվա ընթացքում նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվել:

Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց` հրաձգային զինատեսակների հետ մեկտեղ կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (13 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (32 արկ): Այստեղ հարկ է ընդգծել, որ տարվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թվաքանակը ամենացածրն է` 2010 թվականից ի վեր:

Անդրադառնալով արցախյան հիմնահարցին, պետք է արձանագրենք, որ չնայած այս տարի լրացավ կողմերի միջև կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման 25-ամյակը` խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել, քանի որ  պաշտոնական Բաքուն ոչ միայն շարունակում էր մերժել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, այլև արհամարհում էր համանախագահների կողմից առաջ քաշված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Բանակցությունները առաջ տանելու ուղղությամբ տարվա ընթացքում հակամարտող կողմերի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումներն ու ոչ պաշտոնական շփումները, ինչպես նաև ԱԳ նախարարների թվով վեց հանդիպումներից  և ոչ մեկը ի զորու չեղան առաջընթաց գրանցել` կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով:

Ընդհանրացնելով վերոնշյալը` պետք է արձանագրենք հետևյալը. բանակցությունների սեղանին առաջընթացի բացակայությանն ու Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններին պաշտպանության բանակը ամբողջ տարվա ընթացքում գործով հակադրեց իր ուժն ու մարտունակությունը և շարունակեց պարտադրող դերակատարում ունենալ առաջնագծում` դրանով իսկ ապահովելով Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը»,-ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ