News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պայթուցիկներով լցված բեռնատարը շաբաթ առավոտյան մահապարտ-ահաբեկչի կողմից պայթեցվել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում։ Այս մասին հայտնել է երկրի տեղեկատվական «Գարովե օնլայն» կայքը՝ հղում կատարելով մայրաքաղաքի ոստիկանությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մահապարտը բեռնատարն ուղղել է ոստիկանական անցագրային կետի վրա»,- հայտնել է ոստիկանության սպա Ահմեդ Բաշիրը։

Հանրապետության դաշնային խորհրդարանի անդամ Աբդուրազակ Մուհամմեդը Twitter-ի իր էջում ավելի վաղ հայտնել էր, որ զոհվածների թիվը կազմում է ավելի քան 90 մարդ, որոնց թվում 17 ոստիկաններ եւ 73 քաղաքացիական անձինք են։ Dalsan ռադիոկայանը հաստատել է այդ թվերը՝ նշելով, որ զոհերի մեջ Թուրքիայի չորս քաղաքացի կա։

Բեռնատարի պայթեցումը տեղի է ունեցել հարավարեւմտյան անցակետում, որը Մոգադիշոյում ամենախոշորներից է։ Ահաբեկիչը բեռնատարն ուղղել է դեպի գրասենյակ, որտեղ կատարվում են ճանապարհային վճարները եւ փաստաթղթերի ձեւակերպումը։ Օրվա այդ ժամին այնտեղ մեծ թվով մարդիկ են հավաքվում։ Ինչպես նշել է Մոգադիշոյի քաղաքապետ Օմար Ֆիլիշը, ահաբեկչության զոհերի թվում Բենադիրի համալսարանի շատ ուսանողներ կան։ Նրանք եղել են ավտոբուսում, որը գտնվել է պայթյունի էպիկենտրոնում։ Անցակետի մոտ նաեւ տեղակայված է եղել թուրք ինժեներների խումբ, որը շինարարական աշխատանքներ էր իրականացնում Մոգադիշոյում։

Սոմալիի վարչապետ Հասան Ալի Հայրեն հայտարարել է, որ հետաձգում է նախընտրական քարոզչության շրջանակներում իր այցերը։

Դեռեւս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, սակայն բրիտանական հետախուզությունը հայտնել է, որ դրան մասնակից է «Ալ Շաբաբը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ