News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դերասան Միքայել Պողոսյանի հետ լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։

«Միքայել Պողոսյանն իմ քաղաքական գործունեության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել:

Գուցե շատերիդ համար այս բացահայտումը տարօրինակ լինի, բայց մեր սերունդը մեծացել է Պողոսյանի ստեղծած կերպարների «բացահայտումներով»: Օր չկա, երբ նմանություն չտեսնեմ մեր օրերի որոշ իրավիճակների և «Խաթաբալադայի», «Երևան բլյուզի», «Երևան ջանի» սյուժեների հետ: Այս գործերը շատ քաղաքական ուղերձներ ունեին, որոնք սերունդներ էին կրթում, ու նաև փոփոխություններ նախապատրաստում:

Ու այսօր մեծ պատիվ էր առաջին անգամ երկար շփվելու իմ սիրած կերպարները կերտած Միքայել Պողոսյանի հետ: Բազմաթիվ գաղափարներ տվեց մեր անվանի դերասանը, որոնք կփորձենք իրագործել հաջորդ տարի»,- գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ