News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժողովրդական երգերի, հատկապես օրորոցայինների տեքստերի մեջ, վանկային կրկնությունները շատ հաճախ հանդիպող, շատ ավանդական, անգամ ոճային տրաֆարետային հորինվածքային ձև է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն՝ անդրադառնալով Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի «Էն ում Ամանորն է» երգի քննադատություններին։

«1. Րուրի, րուրի, րուրի, րուրի, Րուրի, րուրի, րուրի լաո,

Րուրի կենիմ դու րուրենաս, Րուրի, րուրի, րուրի լաո:

Դու պզտիկ իս շուտ մենձընաս, Րուրի, րուրի, րուրի լաո:

2. Հեյրուր, հեյրուր, հեյրուր, հեյրուր,

Հեյրուր էնիմ գրկանոցին,

Հեյրուր էնիմ ու օրորիմ,

Հեյրուր, հեյրուր, հեյրուր, հեյրուր...

3.Սասնա գեղէն երկու հարս,

Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,

Լե, լե, լե մայրո,

Մտել են գետ, կը լողեն,

Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,

Խորոտիկ մայրո:

Հիմա

Ինչպես տեսնում եք ժողովրդական երգերի, հատկապես օրորոցայինների տեքստերի մեջ, վանկային կրկնությունները շատ հաճախ հանդիպող, շատ ավանդական, անգամ ոճային տրաֆարետային հորինվածքային ձև է: Ոչինչ աննախադեպ, անհարազատ ու սխալ տեղի չի ունեցել: Ավետի արածն այդպիսի ժողովրդական օրօրացայինների ոճական նմանակում է, երաժշտական լեզվով ասված, այս դեպքում ժողովրդական տեքստային մոտիվների օգտագործում` ինչն արել ու անում են գրեթե բոլոր ստեղծագործողները` Շեքսպիրից մինչև Թումանյան (կոմպոզիտորների մասին էլ չասեմ): Հաշվի առնելով, որ Սուրբ Ծննդյան-Ամանորյա երգերը նաև օրորոցայիններ են (ասենք օրինակ «ՍՈւՐԲ ԳԻՇԵՐ», հայկական շատ ավետիսներ)` այսպիսի նմանակումը առավել քան տեղին է:

Հնարավոր է, որ ինքնուրույն չկարողանաք վերլուծել, խորամուխ լինել էս ամեն ինչի մեջ, բայց այ որ ձեր լսած երգերը «ձյունանուշիկ իմ բարի տոնածառս զարդարի»-ները չլինեին, այլ հենց վերևում մեջբերածս երգերը` էդ «Հեյրուր հեյրուր», «րուրի րուրի», «լուե լուե»-ի նմանությունը գոնե ողնաշարով կզգայիք»,-նշել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ