Հարավկորեական ավտոմոբիլաշինարարական Hyundai Motor եւ Kia Motors ընկերությունները հետ են կանչում ավելի քան 600 հազար ավտոմեքենա տարբեր թերությունների պատճառով: Այս մասին հայտնել է պետական տարածքների, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի ազգային նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկությունների՝ թերությունների անվճար շտկման համար հետ է կանչվել 6 մոդել: Մասնավորապես, դրանք են՝ մինիվեն Hyundai Grand Starex-ը, ոչ մեծ Porter 2 բեռնատարն ու Solati միկրոավտոբուսը, ինչպես նաեւ Kia Sorento ամենագնացը, որը մոտ խափանումներ են հայտնաբերվել ճակատային բախումների կանխման համակարգում: