News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ասիայում ամենախոշոր Տոկիոյի ֆոնդային բորսայում 2019 թվականի վերջնական առեւտուրն ավարտվել է երկուշաբթի Nikkei ինդեքսի ռեկորդային մակարդակով, որը ցույց է տալիս Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների ակցիաների փոխարժեքները: Այն կանգնել է 23656,62 կետի վրա՝ ամենաբարձրը 1990 թվականից ի վեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2018-ի վերջնական առեւտրի արդյունքների համեմատ՝ ինդեքսն աճել է ավելի քան 18 տոկոսային կետով:

Kiodo գործակալության հաղորդմամբ՝ ամբողջ 2019 թվականը գտնվել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման եւ ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի բացասական ազդեցության ներքո: Սակայն դեկտեմբերին արժենշումներն ավարտվել են առաջընթացով՝ ԱՄՆ-Չինաստան հնարավոր հաշտեցման ազդեցության ներքո:

«Ընդհանուր առմամբ, 2019 թվականին ԱՄՆ-Չինաստան տնտեսական հարաբերություններն ամենագլխավոր գործոնն են եղել Տոկիոյի շուկայում»,- գործակալությանն ասել է ֆոնդային հարթակներում իրավիճակի վերլուծությամբ զբաղվող NLI հետազոտական ինստիտուտի գլխավոր փորձագետ Սինգո Իդեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ