ՄՏԿ անձնակազմը տոնածառ է զարդարել եւ պատրաստվել է Նոր տարին դիմավորելուն, ասվում է «Ռոսկոսմոսի» ֆեյսբուքյան հաղորդագրությունում։
«Միջազգային տիեզերակայանի անձնակազմը արդեն զարդարել է տեզերանավի տոնածառը, մոդուլները եւ պատրաստվում է դիմավորել Նոր տարին»,- ասվում է գրառման մեջ։
Տոնական զարդարանքն ուղեկցվում է ՄՏԿ պատին փակցված տոնածառի պաստառով եւ մոդուլի միջով թռչող փոքրիկ ամանորյա տոնածառով։ Պաստառի կողքին կախված է նարինջներով տոպրակ։
Ներկայում ՄՏԿ-ում են գտնվում ռուսաստանցիներ Ալեքսանդր Սկվորցովը եւ Օլեգ Սկրիպոչկան, ամերիկացիներ Քրիստինա Քուկը, Էնդրյու Մորգանը եւ Ջեսիկա Մեիրը, ինչպես նաեւ իտալացի Լուկա Պարմիտանոն։
Ավելի վաղ «Պրոգրես ՄԿ-13»-ը տոնական ամանորյա սեղանի համար տիեզերագնացներին էր հասցրել ձիթապտուղ, պիստակ, արմավ, մայրու ընկույզ, պնդուկ, շոկոլադ եւ կոնֆետներ, պահածոյացված լոլիկ եւ քաղցր պղպեղ, ինչպես նաեւ խնձորներ, թուրինջներ, նարինջներ, կիտրոններ։