News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալիայի կառավարությունն առաջարկում է էսպրեսոյի օգտագործման ավանդույթները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, հաղորդում է 34 travel-ը:

Իտալիայում էսպրեսոն արդեն դարձել է մարդկանց կյանքի մի մասը: Սուրճ խմելու ավանդույթին աջակցում է երկրի բնակիչների 95 տոկոսը: Մեկ գավաթ էսպրեսոն արժեք 1 եվրո:

Իտալական էսպրեսոն կարեւոր առանձնահատկություն ունի՝ փրփուրը, որը պետք է լինի միասեռ, ընկույզագույն եւ մնա առնվազն 2 րոպե:

Խմիչքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելու նախաձեռնողը եղել է իտալական ավանդական էսպրեսոյի պաշտպանության կոնսորցիումը: Այն իր մեջ ներառում է Իտալիայի սրճարաններ եւ բարեր:

Սակայն ոլորտի ոչ բոլոր ներկայացուցիչներն են աջակցել այդ գաղափարին: Բարիստայի մի մասը վստահ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կգրանցի ավանդույթը, իսկ սուրճ խմելու մշակույթն անընդհատ փոխվում է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ