News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019 թվականին Թաիլանդ է այցելել 39 միլիոն զբոսաշրջիկ. դա ազգային նոր ռեկորդ է, հաղորդում է Թաիլանդի Տասնմեկերորդ (կառավարական) ազգային հեռուստաալիքը՝ հղում կատարելով զբոսաշրջության նախարարությանը: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է երկրի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Փհիփհաթ Ռաթչակիթփրականը նախարարության նիստի ժամանակ, որը հեռարձակվել է պետական հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջին տվյալներով՝ 2019 թվականին Թաիլանդ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 39 միլիոնը»,-հայտարարել է նախարարը: Հեռուստաալիքը նշում է, որ դա ռեկորդային ցուցանիշ է:

Նախարարության զեկույցում նշվում է, որ 39-միլիոներորդ զբոսաշրջիկը, որը 2019-ին հատել է Թաիլանդի սահմանը, Ռուսաստանի քաղաքացի էր, հաղորդում է հեռուստաալիքը:

Ավելի վաղ համարվում էր, որ այս տարի այդ շեմը չի հաղթահարվի, քանի որ տարվա երկրորդ կեսին կրճատվել էր Չինաստանից Թաիլանդ ժամանող զբոսաշրջիկների թիվը, որոնք կազմում են երկրի օտարերկրյա հյուրերի ավելի քան 59 տոկոսը:

Ամանորի նախօրեին Թաիլանդ է ժամանում օրական 140 հազար զբոսաշրջիկ, եւ նախարարությունում համարում են, որ 2019 թվականի ընթացքում երկրի զբոսաշրջիկների վերջնական թիվը կարող է հասնել 39.6 միլիոնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ