News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Այն, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն, Հայաստանը, ցանցային պատրաստվածության ցուցիչով զիջում է Վրաստանին եւ Ադրբեջանին, խոսում է այն մասին, որ կառավարության հայտարարված ՏՏ ոլորտի գերակայությունը որոշակի բովանդակություն չի ստանում: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:

Նրա խոսքով` այս ցուցիչը հիասթափեցնող է, թեեւ նախորդ տարվա համեմատ Հայաստանը բացարձակ ցուցանիշով 0,04 տոկոս աճ է արձանագրել, որն արդյունք է վերջին շրջանում էլեկտրոնային կառավարման գործիքների տարածման: «Սակայն դա բավարար չէ այսօրվա սրացող միջազգային մրցավազքում առաջ անցնելու համար: Ոլորտը գերակա ճյուղ հայտարարարած երկիրը չի կարող պարզապես նման ցուցանիշներ ունենալ, սա նշանակում է, որ հայտարարված գերակայությունը որոշակի բովանդակություն չի ստանում»,-ասել է Մ. Հերգնյանը:

Փորձագետի խոսքով` տեխնիկական պատճառները եւս Հայաստանի վարկանիշի վրա բացասական ազդեցություն են ունեցել:

«Հետ ենք նաեւ շատ պարզ պատճառով՝ մեր տվյալները միջազգային տվյալների բազաներում ուղղակի չեն թարմացվում` Հայաստանի համապատասխան կառույցների պասիվ դիրքորոշման պատճառով »,-նշել է նա: Մասնավորապես դա վերաբերում է Միջազգային հեռահաղորդակցության միության բազաներում ինտերնետային հասանելիության ցուցանիշներին, որը տրամադրում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Սա եւս, ըստ Հերգնյանի, այդ ոլորտի նկատմամբ վերաբերմունքի դրսեւորում է:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ ուշացման մասին խոսք լինել չի կարող։ «Մենք ժամանակին, Միջազգային հեռահաղորդակցության միության սահմանած ժամկետում տրամադրում ենք անհրաժեշտ տեղեկատվությունը»,- նշել է Ս. Տոնոյանը։ Որպես կանոն՝ տեղեկատվությունը տրամադրվում է մարտ-ապրիլին, եւ վերաբերում է ոչ միայն ինտերնետի օգտագործմանը, այլեւ ֆիքսված կապին, սակագներին եւ այլն։

Նշենք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումն ապրիլի 12-ի հրապարակել է  «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2010/11»-ը:  Ըստ այդմ, Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցանիշով աշխարհում 109-րդն է եւ նախորդ տարվա համեմատությամբ զիջել է իր դիրքերը 8 տեղով: Թեեւ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես զիջել են իրենց դիրքերը, այնուամենայնիվ, շարունակում են Հայաստանից առաջ գտնվել համապատասխանաբար 11 եւ 39 հորիզոնականով` Ադրբեջանը զեկույցում զբաղեցրել է 70-րդ տեղը, Վրաստանը` 98-րդ տեղը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple-ը ցուցադրել է նոր iPhone-ների համար սմայլիկները
Նոր iPhone -ներում այժմ հնարավոր կլինի ընտրել ոչ միայն հարաբերությունների տեսակը, այլեւ մարդու մաշկի գույնը...
Իլոն Մասկը ներկայացրել է ինտերֆեյսի մասերը, որն ուղեղը կապում է համակարգիչների հետ
Մասկը տեղեկացրել է առեղծվածային ստարտապի հաջողության մասին...
Twitter-ը նոր դիզայն է ներկայացրել
Ինտերֆեյսն ավելի պարզ է դարձել...
Արհեստական ինտելեկտը համար մեկ առաջնահերթությունն է. Մարկ Էսպեր
«Ես կարծում եմ՝ արհեստական ինտելեկտը համար մեկ առաջնահերթությունն է, քանի որ դա, հնարավոր է, կփոխի մարտական գործողությունները...
Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ը
Սեւան Ստարտափ Սամմիթն արդեն դարձել է ավանդույթ եւ շատ սպասված միջոցառում բոլոր ստարտափների համար, եւ դա շատ լավ է…
Հայտնաբերվել է տասը րոպեում ցանկացած Instagram կոտրելու միջոց
Լաքսման Մութայան խոցելիություն է գտել Ինստագրամում...
Ամենաշատ