News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Volkswagen AG (VW) գերմանական ավտոմոբիլային կոնցեռնն ու Գերմանիայի սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնների դաշնային միավորումը (VZBV) կնախաձեռնի բանակցություններ դիզելային շարժիչների արտանետման գազերում վնասակար նյութերի պարունակությանը վերաբերող տվյալների մանիպուլյացիաների գործով համաշխարհային համաձայնագրի մասին, հաղորդում է DW-ը:

«VZBV-ի եւ Volkswagen-ի համատեղ նպատակը հաճախորդների շահերից բխող պրագմատիկ լուծում է»,-նշված է մամուլի համար հաղորդագրության մեջ: Հնարավոր փոխհատուցումների մասին բանակցությունները դեռեւս վաղ փուլում են: «Հարցը՝ արդյո՞ք կհաջողվի հասնել կարգավորմանը, դեռ քննարկման ենթակա է»,-ընդգծում են կողմերը:

Վեճը կարգավորելու դեպքում խմբակային հայտը ներկայացնող 444 հայցորդի շանսերը մեծանում են, եւ նրանց, հնարավոր է, կհաջողվի ստանալ փոխհատուցում «դիզելգեյթի» կապակցությամբ իրենց ավտոմեքենաների արժեքի նվազման համար:

2015 թվականին ԱՄՆ-ի իշխանությունների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում VW-ը ստիպված էր խոստովանել, որ ամբողջ աշխարհում վաճառված մի քանի միլիոն ավտոմեքենաներում տեղադրված է ծրագրային ապահովություն, որը թույլ է տվել մանիպուլյացնել թեստերը՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել շարժիչները բնապահպանական ստանդարտներին:

«Դիզելգեյթը» զանգվածային արձագանք էր առաջացրել VW արտադրանքի նկատմամբ ԱՄՆ-ի շուկայում տեխնիկական կեղծիքը հեռացնելու համար: Կոնցեռնը Միացյալ Նահանգների իշխանությունների հետ համաձայնության էր հասել տուգանքների եւ փոխհատուցման վճարների շուրջ՝ 18 մլրդ ընդհանուր արժեքով, սկանդալը կարգավորելու շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ