News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Միացյալ Նահանգներին զգուշացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետեւանքների մասին, տեղեկացնում է Mehr-ը։

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունը, որին մենք պարտական ենք մեր հաղթանակների մեծ մասով, նոր կյանք կտա Դիմադրության ճակատին»,- ասել է Վելայաթին։ «Ամերիկացիները եւ նրանց վարձկանները կվճարեն այդ ահաբեկչական հանցագործության հետեւանքների համար»,- ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների աջակցությամբ «Դիմադրության առանցքը» վրեժ կլուծի գեներալ Սոլեյմանիի սպանության համար։

Գեներալ Սոլեյմանին ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր դեմքերից էր վերջին մի քանի տարիներին Իրաքում եւ Սիրիայում։

Իրանի պաշտոնատար անձինք, ադ թվում գերագույն առաջնորդը, երդվել է վրեժ լուծել ԱՄՆ-ից նրա սպանության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ