News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին բրիգադի գեներալ Էսմայիլ Գաանիին նշանակել է ԻՀՊԿ «Կուդս» ստորաբաժանման նոր հրամանատար, տեղեկացնում է Mehr-ը։

Իր հրամանագրում այաթոլա Խամենեին նշել է, որ բրիգադի գեներալ Գաանին ականավոր հրամանատարներից մեկն է եւ ուղեկցել է գեներալ Ղասեմ Սոլեյմանինն վերջին մի քանի տարիներին։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հաստատել էր, որ «Կուդսի» հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին  սպանվել է Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ ՌՕՈւ հասցրած ավիահարվածի հետեւանքով։

Բոլոր պաշտոնական դեմքերն Իրանում, ներառյալ իսլամական հեղափոխության առաջնորդը, վճռականապես դատապարտել են այս ահաբեկչական ակտը՝ խոստանալով վրեժ լուծել ամերիկյան ուժերից։ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։

Վերջին մի քանի տարիներին գեներալ Սոլեյմանին առանցքային դեմքերից մեկն էր Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ