News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրամայել է Իրաքում գերմանացի զինծառայողներին  չհեռանալ իրենց ռազմակայաններից ԱՄՆ ՌՕՈւ-ի կողմից Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, տեղեկացնում է AP-ը։

Ներկայում Իրաքում 130 գերմանացի զինվոր կա։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Քրիստինա Ռոութսին հայտարարել է, որ սահմանափակվել են զինվորականների տեղաշարժերը Բաղդադի եւ Թաջիի ռազմական օբյեկտների սահմաններից դուրս։ Նա նշել է, որ իրաքյան զորքերի պատրաստությունը շարունակվելու է։

Գերմանիան նաեւ հայտարարել է, որ իրավիճակը Մերձավոր Արեւելքում հասել է «թեժացման վտանգավոր կետի»։

Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ուլրիկե Դեմերը ԱՄՆ այս քայլը բնորոշել է որպես «ռազմական սադրանքների մի ամբողջ շարքի պատախան, որոնց համար Իրանը պատասխանատվություն է կրում»՝ նշելով լցանավերի եւ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ