News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը եւս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի - Աթենք եւ Երեւան - Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչեւ հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Բոլորի Նոր Տարին շնորհավոր! Տարին սկսում ենք լավ նորությունով։

Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը եւս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի - Աթենք եւ Երեւան - Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչեւ հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում

Եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էր 5-6 ուղղություններ`

1. Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Air France

2. Լիոն, Aircompany Armenia

3. Վիեննա, Austrian airlines

4. Վարշավա, LOT

5. Աթենք, Aegean airlines

6. Բրյուսել, Brussels airlines (հունվար-դեկտեմբեր ամիսներին ժամանակավորապես դադարեցված են)

ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար`

1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia

2. Վիեննա, Wizz air

3. Վիլնյուս, Wizz air

4. Բեռլին, Ryanair

5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair

6. Հռոմ, Ryanair

7. Միլան, Ryanair

8. Աթենք (Գյումրիից), Ryanair

9. Սալոնիկ, Ryanair

10. Ռիգա, Air Baltic

Բոլորին մաղթում եմ պոզիտիվ էներգիա եւ ուրախ ճանապարհորդություններ»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ