News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կուժեղացնի անկայունությունը տարածաշրջանում, ասել են Թուրքիայի ԱԳՆ-ում։

Թուրքական ԱԳՆ հայտարարությունում խոր մտահոգություն է արտահայտվում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ լարվածության աճով, եւ որ Իրաքի վերածումը հակամարտության գոտու վնաս կհասցնի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, տեղեկացնում է Reuters-ը։

Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Թեհրանը խոստացել է դաժան վրեժ լուծել գեներալի մահվան համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ