Տարածաշրջանում ամերիկյան կենսականորեն կարեւոր 35 թիրախներ իրանական ուժերի հասանելիության սահմաններում են: Այս մասին Քերմեն նահանգում հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ Գոլամալի Աբուհամզեհը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո պետք է լինեն մշտական խուճապի մեջ, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում ԱՄՆ-ից վրեժխնդիր լինել լեգենդար գեներալի սպանության համար:

Նա շեշտել է, որ ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաները պետք է լինեն մշտական սթրեսի վիճակում՝ հարց տալով, թե Իրանը երբ եւ ինչպես կարող է վրեժ լուծել գեներալ Սոլեյմանիի համար: «Արեւմուտքի համար  Հորմուզի նեղուցը կենսականորեն կարեւոր (ծովային) մայրուղի է, եւ ամերիկյան ականակիրների ու ռազմանավերի մեծ մասը հատում է Հորմուզի նեղուցը եւ Պարսից ծոցը»,- հավելել է Աբուհամզեհը:

Նրա խոսքով՝ վաղուց են հայտնի Մերձավոր Արեւելքում ամերիկյան կենսականորեն կարեւոր  թիրախները: Նա հայտնել է, որ տարածաշրջանում ամերիկյան կենսականորեն կարեւոր 35 թիրախներ Իսլամական Հանրապետության հասանելիության սահմաններում են, Թել Ավիվը նույնպես մեր հասանելիության սահմաններում է»: