News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան դատապարտել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (խորհրդարան) այն բանի համար, որ վերջինը հավանություն է տվել Լիբիա զորքեր ուղարկելու որոշման օրինագծին, որով նախատեսվում է զորքեր ուղարկել Լիբիա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սաուդյան մամուլի գործակալությանը։

Ինչպես նշվում է թագավորության ԱԳՆ հայտարարությունում, Անկարայի գործողությունները խախտում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի Լիբիայի վերաբերյալ բանաձեւը, խափանում լիբիական ճգնաժամի կարգավորման միջազգային ջանքերը եւ հակասում դեկտեմբերի 31-ին Արաբական պետությունների լիգայի ամրագրած դիրքորոշմանը։ Հակամարտության թեժացումը սպառնալիք է ստեղծում Լիբիայում կայունության, ինչպես նաեւ արաբական պետությունների եւ տարածաշրջանային անվտանգության համար, քանի որ միջամտություն է երկրի ներքին գործերին՝ խախտելով բոլոր համապատասխան միջազգային համաձայնագրերն ու սկզբունքները, նշել են սաուդյան դիվանագիտական գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է Լիբիա զինվորականներ ուղարկելու հնարավորություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ